Home / Հայաստան / «Հանրապետությունը» իր համագումարին ՀԱԿ-ից միայն մեկ կուսակցություն կհրավիրի՞

«Հանրապետությունը» իր համագումարին ՀԱԿ-ից միայն մեկ կուսակցություն կհրավիրի՞

Դեկտեմբերի 21-ին կայանալիք «Հանրապետություն» կուսակցության համագումարին նախկին գործընկեր ՀԱԿ-ից կհրավիրվի թերևս միայն ՀԺԿ-ն. Արամ Սարգսյանին ու Ստեփան Դեմիրճյանին շատ բան է միմյանց կապում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Ոչ, առայժմ որոշում չկա, բայց Արարատ Զուրաբյանին (ՀՀՇ նախկին ղեկավար) հաստատ կկանչենք», – թերթի թղթակցին ասել են կուսակցությունից:

««Հանրապետությունը» չի մասնակցում նաև ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին, որովհետև կարծում են, որ «դրանք իշխանության վերարտադրվելուն ուղղված բլեֆներ են», և ընդհանրապես՝ որոշել են մինչև համագումար ոչ մի կոնսուլտացիայի չմասնակցել», – եզրափակում է թերթը։