Home / Հայաստան / Կովկասում խաղաղությունը հնարավոր չէ առանց Ռուսաստանի. Զյուգանովը՝ ղարաբաղյան խնդրի մասին

Կովկասում խաղաղությունը հնարավոր չէ առանց Ռուսաստանի. Զյուգանովը՝ ղարաբաղյան խնդրի մասին

Առանց Ռուսաստանի Կովկասում խաղաղություն չի եղել և չի լինելու: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին:

«Դա հեշտ խնդիր չէ, և ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ բանակցությունները, իրենց հերթին, պետք է լինեն հավասարակշռված և խելամիտ: Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար: Երկխոսությունից չի կարելի հրաժարվել, պետք է համբերություն ունենալ, և մենք կգտնենք լուծումը», – հայտարարել է Զյուգանովը Vesti.az կայքի հետ զրույցում: