Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը դժվարանում է ասել՝ ում թեկնածությունն է սատարելու գալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին շախմատիստն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Դժվարանում եմ ասել, նման բաներից հեռու եմ, ասել չեմ կարող: Մենք սպորտսմեն ենք ու քաղաքական հարցերին չենք խառնվում», – ասել է Արոնյանը:
Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Արոնյանին հանձնել են «Դե ֆակտո սպորտ» ամսագրի սահմանած 2012 թվականի «Տարվա մարդ» մրցանակը: