ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ նախագահը հարցազրույց է տվել France 3 Rhône-Alpes թերթի լրագրող Օլիվյե Միշելին (լուսանկարում): Ֆրանսիացի լրագրող Ժան Էկյանը, հղում կատարելով La Tribune de Lyon թերթին, հայտնում է, որ Հայաստանի նախագահին դուր չի եկել Միշելի հարցը: Լրագրողը հարցրել է Հայաստանում տիրող կոռուպցիայի մասին, ինչպես նաև խնդրել է մեկնաբանել այն ասեկոսեները, թե Հայաստանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին:
Հարցազրույցից հետո թարգմանիչը Օլիվյե Միշելին դուրս է հրավիրել, և նախագահին ուղեկցող նախարարներից մեկը «մատ է թափ տվել» նրա վրա, հայտնում է Ժան Էկյանը: