Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 42-ամյա Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել:
Օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը:
Վերջինս փորձել է փախչել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ գցել է գետնին:
Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է իրեն և հրազենից կրակել իր ուղղությամբ՝ վնասցածքներ հասցնելով կրծքավանդակի աջ կեսի, որովայնի և աջ բազկի մասերում, ինչից հետո դիմել են փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը: