Այսօր իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ չեն հրաժարվել քաղաքացիներին ճնշելու, իրենց իշխանությունը բռնությունների ու հալածնքների միջոցով պահելու հակաժողովրդական գործունեությունից: Այս մասին ասված է «Հակահարված» art խմբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 9.30-ի սահմաններում, արտ-խմբի 3 անդամներ՝ Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, հերթական ակցիան անցկացնելու ժամանակ տեղափոխվել էին Ոստիկանութան բաժնի Մարաշի բաժանմունք:
«07.12.12-ին ռեժիմի պատժիչ մեքենա հանդիսացող ոստիկանությունը խոչընդոտեց «Հակահարված» art խմբի հերթական ակցիան և խմբի երեք երիտասարդներին ապօրինաբար բերման ենթարկեց ու շուրջ երկու ժամ՝ խախտելով նրանց իրավունքները, պահեց ոստիկանության բաժնում:
Այսպիսով՝ իշխանության եկած հանցագործները փորձում են զրկել մեզ ազատ խոսքի իրավունքից, ճնշել ձերբակալությունների ու բռնությունների միջոցով:
Մենք չենք գնում բռնությունների, բայց չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ», – նշում են հայտարարության հեղինակները:
«Հակահարված» art խումբը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին դուրս գալ փողոց և մասնակցել Ազատության հրապարակից մեկնարկելիք մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին:
«Ցույց տանք մեր անհնազանդությունը, հակահարված տանք ռեժիմին», – եզրափակում են «Հակահարվածի» ակտիվիստները: