Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն` նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ-որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր օգնություն կանչերից վախենալով՝ դիմել է փախուստի:
Փախուստի պահին կինը ճանաչել է անկոչ հյուրին, որն իր համագյուղացին էր` 17-ամյա Արման Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:
Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է: Նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: