Վերջին տարիներին Հայաստանում ավանդույթ է ձևավորվել. մարդիկ վարկ են վերցնում Ամանօրյա ծախսերը հոգալու համար: Այս տարի էլ դեկտեմբերի 10-ից սկսած բանկերի աշխատանքը աշխուժացել է, ինչը պայմանավորած է վարկառուների թվի աճով և օտարերկրյա տրանսֆերների աճով:
Epress.am-ի հետ զրույցում հայաստանյան բանկերից մեկի աշխատակից Նելլի Բադումյանը հաստատել է, որ տվյալ ժամանակահատվածում վարկ վերցնող մարդկանց կտրուկ աճ է գրանցվում և քաղաքացիները դա անում են նոր տարվա ծախսերը հոգալու համար: Նման նպատակով վարկ վերցնողների շնորհիվ վարկառուների թիվը աճում է մոտ 30%-ով: Բադումյանի խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, նման վիճակագրությունը կպահպանվի մինչև հունվար ամսվա սկիզբը:
«Հիմնականում մարդիկ մինչև առավելագույը 800.000 դրամ են վերցնում, որպես կանոն, գրավ դնելով ոսկեղեն: Ավելի շատ վարկեր տալիս են մեր բանկի մարզային մասնաբաժինները: Այնտեղ նաև տոկոսն է մի քիչ ցածր: Եթե Երևանում 24% է, ապա շրջաններում` 22%», – ասել է Նելլի Բադումյանը:
Դեկտեմբերի երկրորդ կեսից՝ ամանորյա միջոցառումներով պայմանավորված, բանկերում շատացել են արտերկրներից եկող փոխանցումները:
Այս երկու գործոնները բացատրում են բանկերի աշխատակիցների համար բուռն, զբաղված աշխատանքային ժամանակահատվածի սկիզբը:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա, բացի առևտրային բանկերից, այստեղ ընդունված է դիմել նաև վարկային կազմակերպություններին: Կազմակերպություններից մեկից վարկ ստանալու համար, օրինակ, գյուղացիները խմբեր են կազմում, որոնց 10-11 անդամները երաշխավորագիր են ստորագրում միմյանց համար և միասին են կրում վարկը մարելու պատասխանատվությունը:
Արարատի մարզի Արեվշատ գյուղի բնակիչներից մեկը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց շրջանի գյուղերից յուրաքանչյուրում կա նման վարկ վերցրած 5-10 խումբ, այսինքն` ամեն գյուղում 50-ից 100 մարդ: