«Արզնի» հանքային ջրերի գործարանը մի քանի օր է` չի աշխատում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Բացի դա, թերթի տեղեկություններով, երեկ անհայտ անձանց կողմից և անհայտ հանգամանքներում պայթեցվել է «Արզնիի» և «Պապա Կառլո» լիմոնադի գործարանի կաթսայատունը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արզնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը հերքել է պայթեցման մասին տեղեկությունը. «Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, և հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն»:
Գործարանի չաշխատելու մասով տնօրենն ասել է, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ:
«Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Բացի դա, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առևտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք»:
Լուսանկարը՝ Arzni.am կայքից