ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը՝ հունվարի 19-ին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այն այժմ տպարանում է՝ պատրաստ տպագրության: Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել են Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից: Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով և ուղարկվել տպագրության: Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ ժլատ է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց, նշում է թերթը: