Home / Հայաստան / ԱԴ-ն կհայտարարի Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին. աղբյուր

ԱԴ-ն կհայտարարի Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին. աղբյուր

«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցությունը մոտ օրերս կհայտարարի նախագահական ընտրություններին Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

Մինչ այդ նման հայտարարություն էին արել ՀԱԿ-ի մաս կազմող Սոս Գիմիշյանի «Քրիստոնեաժողովրդավարակաև վերածնունդ» կուսակցությունը և Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ 96»-ը: Թերթի տեղեկություններով` Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում` ՀԱԿ անդամներ:

«Հրապարակը» հիշեցնում է նաև, որ նախօրեին ԱԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խոսել է ՀՀ նախագահի ընտրությունների մասին և տարակուսանք հայտնել, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով իրեն կոռեկտ է պահել և ՀԱԿ-ի «գծից» երբևէ չի շեղվել:

Նա նաև ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԴ-ն չի պատրաստվում պաշտպանել. վերջինիս հռետորաբանությունը շատ ավելի մոտ է Դաշնակցությանը, իսկ իրենց ավելի հոգեհարազատ է ազատական հայացքների կրող Հրանտ Բագրատյանը: