Հունվարի 22-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի 16-րդ փողոցից բերման են ենթարկել 47-ամյա Սրբուհի Հ.-ին, որը 2011թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սրբուհի Հ.-ն կալանավորված է: