Home / Հայաստան / «Չես վերընտրվել, վերակեղծվել ես». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

«Չես վերընտրվել, վերակեղծվել ես». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև երեկ տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, որոնք խեղել են ընտրության արդյունքները:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարել:

«Գլենդեյլը Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնք ունեցող քաղաքն է: Մենք պետք է կարողանանք մեր ուժերը համախմբել և ցույց տալ, որ ուզւոմ ենք թափանցիկ, ազատ ընտրություններ: Հայաստանը պետք է ունենա առաջնորդ, ով  երկրի շահերին կծառայի»,- ասել է ակցիայի մասնակից Հիլդա Գրիգորյանը:

ՀՀ հյուպատոսության շենքի մոտ ակցիայի մասնակիցները եկել էին պաստառներով, որոնց վրա գրցած էր «Չես վերընտրվել, վերակեղծվել ես», «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ դուք ստում եք» , «Ամոթ ԵԱՀԿ-ին»:

Բողոքի ցույցի միջոցով մասնակիցները նաև կոչ են արել Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց: