«Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ողջաբերդի անդեզիտաբազալտային հանքավայրի շահագործման նախագիծը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ այս հանքավայրի (Լեսնոյե տեղամաս) առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Երևանի վարչական սահմաններում (Ջրվեժի մոտ): Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն` տեղի են ունենալու պայթեցումներ, առաջանալու են փոշու կուտակումներ: Ըստ նախագծի` փոշու կուտակումները նվազագույնի հասցնելու համար` հանքի տարածքը օրական մի քանի անգամ կջրցանվի: