Home / Հայաստան / Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ստիպե՞լ են հրաժարական տալ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ստիպե՞լ են հրաժարական տալ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թվականից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ:

«Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել «թքել դուրս գալ, քանի որ հոգնել է»: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել և այլևս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես «դատական համակարգի մաքրում»: Տիգրան Սահակյանը մինչև հրաժարական տալը՝ նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել», – գրում է թերթը: