Home / Հայաստան / Արմեն Աշոտյանը նոր պաշտո՞ն կստանա

Արմեն Աշոտյանը նոր պաշտո՞ն կստանա

Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանաովող խոսակցությունները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ՝ այդ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերևս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: Մենք տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել հենց Արմեն Աշոտյանը»,- նշում է թերթը: