հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի մասին չեն խոսել, պնդում է ՀՀԿ-ականը

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի մասին չեն խոսել, պնդում է ՀՀԿ-ականը

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթրեթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա է լինելու:

«Սակայն Սերժ Սարգսյանը խիստ տոնով ընդհանտել է Աբրահամյանին՝ նշելով, որ դա իրեն չի հետաքրքրում, և, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերին», – գրում է թերթը:

ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ որևէ խոսակցություն Սարգսյանն ու Աբրահամյանը չեն ունեցել, «նման խնդիր չէր էլ կարող լինել»: Այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը ներկա է լինելու նիստին՝ Սահակյանը պատասխանել է, որ նա պարտավոր է գալ, քանի որ երդմնակալության արարաղությունը տեղի է ունենում ԱԺ նիստի ընթացքում, իսկ ԱԺ նիստին պատգամավորը պարտավոր է ներկա լինել:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հարցի առնչությամբ թերթին ասել է.

«Այս պահին այդ մասին որևէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, և նրա անելիքների հետ կապված քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»: