Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2013 թվականի ապրիլի 9-ին Հայաuտանի Հանրապետության նախագահը uտանձնել է իր պաշտոնը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից», – ասված է հաղորդագրության մեջ: