Հետընտրական գործընթացներն այսօր հասել են մի հանգրվանի, որտեղ ունենք հաղթական քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատկանելությունը պայքարին ու պատրաստ են կատարել ներդրում, քանի որ այստեղ իրենց բաժներտեր են համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպմանն ասել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացիները հստակ ցույց տվեցին այն գիծը, որ այլևս որևիցե կերպ չեն ճանաչում ապօրինի իշխանություններին, չեն ճանաչում այն կեղծիքն ու սուտը, որը ապրիլի 9-ին տեղի էր ունենում մեկ այլ միջավայրում, ու այլևս որևիցե նահանջ չի լինելու: Բացի դա, այդ գաղափարի բոլոր կրողները լինելու են պաշտպանված՝ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Թույլ չենք տալու որևէ մեկի հանդեպ բռնություն կամ ապօրինություն և առաջ ենք մղելու այն գաղափարը, որի կրողն ենք», -ասել է բանախոսը:
Նրա խոսքով՝ ապրիլի 19-ին «Անի պլազա» հյուրանոցում կայանալիք հավաքի ընթացքում նախատեսված է քննարկում՝ իրենց ապագա անելիքների ու որդեգրած փոխոխությունների մասին:
«Նպատակն ունենք, սկզբունքներն ընդունել ենք, ու քննարկումը տեղի է ունենալու այն քայլերի մասին, որ կարող ենք իրականացնել մեր նպատակներին հասնելու գործընթացում: Բոլոր քաղաքական ուժերը, եթե ցանկանում են, կարող են մասնակիցը լինել այս գործընթացի», -ասել է Փոստանջյանը:
Բանախոսը նշել է, որ այս գորընթացում ինքը ամենաշատը կարևորում է ոչ թե քաղաքական ուժերի, այլև՝ քաղաքացիների մասնակցությունը:
«Քաղաքականությունը, որը տարվել է այս 20 տարիների ընթացքում, եղել է փոքր պետության, նվազ բնակչությամբ, ինչ-որ տարածքի քաղաքականություն՝ մենք փոքր ենք, մենք նվազ ենք: Հիմա մեր քաղաքացիները ընտրեցին մեկ այլ քաղաքական ճանապարհ՝ այլևս իրենք ազատ, անկախ և միացյալ Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք իրենց պատկերացնում են վերամիավորված Հայաստանի քաղաքացիներ, այլ ոչ այն Հայաստանի, որտեղ ընդամենը քո ժողովրդից 2,5 միլիոնն է ապրում՝ լավագույն դեպքում», -ասել է պատգամավորը:
Փոստանջյանը նշել է, որ իրենք խզում են բոլոր կապերն ապօրինի իշխանությունների հետ:
«Չենք ճանաչում ապօրինի որևիցէ իշխանավորի, չեն նահանջում ու որևէ խնդիր վաճառքի առարկա չի լինելու: Սկզբունքները ընդունված են, երդման ժամանակ ասել ենք, որ միմյանց ուժ ենք տալու, չենք հիասթափվելու ու գնալու ենք առաջ», -ասել է Փոստանջյանը: