Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանն ասել է՝ ինչն էր խանգարում ՀԱԿ դաշինքի գործունեությանը

Լևոն Զուրաբյանն ասել է՝ ինչն էր խանգարում ՀԱԿ դաշինքի գործունեությանը

ՀԱԿ կուսակցության ստեղծումն անհրաժեշտ քայլ էր ՀԱԿ դաշինքը ճգնաժամից փրկելու համար, իսկ այդ ճգնաժամի մեղավորներն էին որոշ մարդ-կուսակցությունները, ովքեր արգելակում էին դաշինքի գործունեությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ չցանկանալով մասնավորեցնել, թե ում նկատի ունի:

«Եթե ես անուններ տամ, ես կխախտեմ մեր սկզբունքը՝ չքննադատել ոչ մի իրեն ընդդիմադիր հորջորջող ուժի: Մենք ունենք մի քննադատության թիրախ՝ դա իշխանություններն են: Անպատասխան ենք թողնելու որևէ քննադատություն, որն ընդդիադիր իրեն համարող ուժից է գալու», – ասել է Զուրաբյանը:

Երկրորդ կարևոր խնդիրը, որ ՀԱԿ կուսակցության ստեղծմամբ լուծվել է, ըստ Զուրաբյանի, այն է, որ անկուսակցականները անդամագրվելով Կոնգրեսին այսուհետ մասնակցելու են որոշումների կայացմանը:

Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ն այժմ մարդկային ռեսուրսների առումով ավելի ուժեղ է, քան երբևէ և ագրեսիվ ընտրարշավ է տանելու քաղաքային ընտրություններում: