Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել են, որ արդեն 3 օր է, ինչ գյուղում հայտնված «ուրվականն» իրենց չի անհանգստացնում:
Թերթը նշում է, որ շուրջ մեկ ամիս անհայտ անձը սարսափ էր տարածում Կարբիում՝ քարեր նետում տանիքներին, մորթում շներին:
«Երեկ լուրեր են տարածվեցին, թե Աշտարակի ոստիկանությունն Օշական գյուղի հատվածից հայտնաբերել է «ուրվականին»՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վ.Վ –ին: Ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է միայն բերման ենթարկելու փաստը, իսկ ահա Կարբիում կատարվածի հետ առնչության հանգամանքները, ըստ ոստիկանության, պարզվում են», – նշում է «ՀԺ»-ն: