Home / Տեսանյութեր / «Բոկա Խունիորսի» երկրպագուները հիշել են Հայոց Ցեղասպանությունը

«Բոկա Խունիորսի» երկրպագուները հիշել են Հայոց Ցեղասպանությունը

Ապրիլի 21-ին Արգենտինայի ֆուտբոլի առաջնության «Բոկա Խունիորս»-«Բելգրանո» (0:0) հանդիպման ժամանակ «Բոկայի» երկրպագուները «Բորոլս հիշում ենք Հայոց Ցեղասպանությունը» գրությամբ պաստառ են բարձրացրել:

Այս ակցիան ավանդույթ է դարձել, վերջին տարիների ընթացքում այն կազմակերպում են «Բոկայի» հայ երկրպագուները, որոնք ներկայացնում են Հայերի երիտասարդական միությունը, և ակցիան միանում են նաև «Բոկայի» արգենտինացի ֆաները:

Վերջին տարիներին ապրիլի 24-ի նախօրեին այդ գրությամբ պաստառը մշտապես հայտնվում է «Բոկայի» մարզադաշտում:

Պաստառի լուսանկարը տեղադրված է Diario Armenia de Buenos Aires-ի Facebook-ի էջում: Լուսանկարի տակ նշված է, որ ապրիլի 24-ին լրանում է մարդկության պատմության մեջ ամենաողբերգական ջարդերից մեկի տարելիցը:

Նշենք, որ «Բոկա Խունիորսը» Արգենտինայի ամենահայտնի թիմերից մեկն է, որի երկրպագուների շարքում շատ են կազմում հայերը: