Ապրիլի 24-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա Իսրայել Թարվերդյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: