Home / Հայաստան / Վազգեն Խաչիկյանին 8 տարվա ազատազրկման են դատապարտելու. թերթ

Վազգեն Խաչիկյանին 8 տարվա ազատազրկման են դատապարտելու. թերթ

Ներկայումս ընթացող դատական գործընթացը Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել», – գրում է թերթը՝ հիշեցնելով, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է: