Home / Հայաստան / Նոր կառավարության կազմում 3 նախարարի փոփոխություն կլինի. աղբյուր

Նոր կառավարության կազմում 3 նախարարի փոփոխություն կլինի. աղբյուր

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը, գրում է «168» ժամ պարբերականը:

Թերթը նշում է, որ նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը՝ մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով:

«168 ժամ»-ի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«ՊԵԿ-ը կբաժանվի. Հարկային տեսչությունը կմիանա Ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային ղեկավարման նախարար Արմեն Գևորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի Տարածքային կառավարման նախարար», – գրում է թերթը: