Մայիսի 8-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-12-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայատսանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին, ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով:
Երևանում մայիսի 8-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: