Home / Հայաստան / ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. աղբյուր

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. աղբյուր

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին, չնայած Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով ԲՀԿ-ում իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ ԲՀԿ-ն դա հիմնավորելու է նրանով, թե բազմիցս հայտարարել է, որ դեմ է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությանը, և այս ծրագրի ներկայացմամբ` որևէ բան չի փոխվում: