Մայիսի 22-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես Հայաստանի հյուսիսային շրջաններում, 25-26-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-26-ին՝ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: