Home / Հայաստան / «Ժառանգության» առաջարկած օրինագիծն ԱԺ-ում չընդունվեց

«Ժառանգության» առաջարկած օրինագիծն ԱԺ-ում չընդունվեց

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ժառանագություն» խմբակցության առաջարկած օրինագիծն այսօր ԱԺ-ում մերժվել է: Օրինագծին կողմ է քվեարկել 41 պատգամավոր, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 1:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը և ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ասել են, որ դեմ են քվերակելու, քանի որ Օրենսգրքի վրա դեռ պետք է երկար տարիներ աշխատել և նպատակահարմար չէ առաջարկված փոփոխությունն ընդունել, այլ պետք է միասին աշխատել օրենսգրքի վրա:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջարկը վերաբերում էր հիմնականում ընտրացուցակների հրապարակմանը: