Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:
Բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:
Սարգսյանն ու Կոմորովսկին Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: