Վրաստանի քաղաքացիների 57 տոկոսը Ռուսաստանին թշնամի է համարում, իսկ հարցվածների 30 տոկոսը՝ ընկեր: Այս մասին է վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը, հայտնում է Georgia online-ը:
Հարկ է նշել, որ թշնամիների ցուցակում գտնվում է նաև Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ն, չնայած, որ վերջինիս բնակչության 41 տոկոսը համարում է Վրաստանի ընկերը:
Վրաստանի բնակչության 6 տոկոսի կարծիքով երկրին սպառնալիք է ներկայացնում Թուրքիան, իսկ 4 տոկոսի կարծիքով՝ Հայաստանը:
Գործընկեր երկրների ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցնում է առաջին տեղը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ադրբեջանն ու Ուկրաինան:
Հետազոտությունն անց է կացվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով և ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Հարցմանը մասնակցել է 3998 քաղաքացի: