Երեկ Ստամբուլում կայացած գեյ շքերթին` ի թիվս հազարավոր քաղաքացիների, որոնց թվում էին նաև Գեզի այգու համար պայքարող ակտիվիստները, մասնակցել են նաև հայեր: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ հետևյալ գրառումներով՝ «DIY is everywhere» (Ամեն տեղ DIY է), «We are all LGBT» (բոլորս «LGBT» ենք», «We are few but we are LGBT» (Քիչ ենք, բայց ԼԿՊԹ/ԼԳԲՏ ենք):
Շքերթին մասնակցում էին ինչպես թուրքաբնակ հայեր, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից Ստամբուլ գնացած:
Նկարները հրապարակել է «Նոր Զարթոնք» կազամակերպությունը, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և խտրականության դեմ պայքար է քարոզում: