«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը (նկարում) խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը:
«Հատկանշական է, որ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս»,- նշում էթերթը:
«Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ» «Ժողովուրդ»–ի հարցին՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան է տվել. «Մեկնաբանություն չունեմ»:
Լուսանկարը՝ wikipedia.org