Home / Հայաստան / Ֆրանսիայի թեմի առաջնորդը հրաժարական է տվել Կաթողիկոսի հետ տարաձայնությունների պատճառով. աղբյուր

Ֆրանսիայի թեմի առաջնորդը հրաժարական է տվել Կաթողիկոսի հետ տարաձայնությունների պատճառով. աղբյուր

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հրաժարականի դիմում է ուղարկել, թեև իր ծառայության ժամկետը լրանում է 2014 թվականի վերջին: Նման որոշման պատճառների մասին պաշտոնապես չեն հայտնում: Այս մասին հաղորդում է Nouvelles d'Arménie-ի պարբերականը:

Ըստ պարբերականի կայքի աղբյուրի՝ Ֆրանսիայի թեմի առաջնորդի որոշումն այլ պատճառների շարքում պայմանավորված է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած տարաձայնություններով՝ կապված Նիսի նախկին քահանա Տեր Վաչեի խնդրի հետ:

Տեր Վաչեին տեղափոխել են Ստրասբուրգ համայնքում առկա բողոքներից հետո, ինչպես նաև դատական գործում ներգրավված լինելու պատճառով:

Փարիզի եկեղեցական խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել հրաժարականը, բայց խոստացել է մոտ ժամանակներս անդրադառնալ այդ թեմային: