Home / Հայաստան / Հագուստի գողության ավանդույթը Հայաստան է «ներգաղթել». թերթ

Հագուստի գողության ավանդույթը Հայաստան է «ներգաղթել». թերթ

Երևանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այդ երևույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ հագուստեղենի խանութներում:

Թերթը նշում է, որ գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց հակաքայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հագուստը գնելուց առաջ փորձել այն: Վաճառողների պնդմամբ՝ հատկապես կանայք հանդերձարաններում հագուստների վրայից մկրատով հեռացնում են անվտանգության մագնիսները և դուրս հանում դրանք խանութից։

«Սա նոր երևույթ է Հայաստանում։ Մինչև վերջերս հայաստանցիները իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից մեր հայրենակիցների գողությունների մասին։ Այս երևույթը փաստորեն «ներգաղթել է»», – նշում է «ՀԺ»-ն։