Ագարակում ամուսինը վիճաբանության ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը:
Հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի Աղայանը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:
Նույն օրը, ժամը 01.30-ին, ամուսինը ներկայացել է ոստիկանություն:
Հարուցվել է քրեական գործ: Միխայել Վ.-ն ձերբակալված է: