Ադրբեջանի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի միասնական թեկնածու Ռուստամ Իբրագիմբեկովին, հայտնում է Contact.az-ը:
ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Իբրագիմբեկովն ունի Ռուսաստանի քաղաքացիություն և վերջին տասը տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Ադրբեջանում: Ըստ պաշտոնական տվյալների՝ տասը տարվա ընթացքում նա երկրում եղել է ընդամենը 1163 անգամ:
Ինքը` Իբրագիմբեկովը, հայտարարել է, որ ԿԸՀ որոշումն անհիմն է. «Ես այդ որոշման հետ համաձայն չեմ ու ԿԸՀ-ին դատի եմ տալիս: Ես մինչև վերջ կպայքարեմ ու կանցնեմ իրավական բոլոր գործընթացները: Եթե մենք արդյունքի չհասնենք, ապա կհամախմբվենք Ջամիլ Հասանլիի թեկնածության շուրջ»,- ասել է նա:
Ըստ Իբրագիմբեկովի՝ նա արդեն 20 տարի է՝ Ադրբեջանի անձնագիր ունի:
«Իմ հայրենիքը Ադրբեջանն է, և, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ես իմ թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեմ»,- հավելել է Իբրագիմբեկովը: