Home / Հայաստան / Աղթամար կղզու եկեղեցում մոտ 100 տարվա ընթացքում առաջին մկրտությունը կլինի

Աղթամար կղզու եկեղեցում մոտ 100 տարվա ընթացքում առաջին մկրտությունը կլինի

Վանի Աղթամար կղզում մի քանի տարի առաջ վերակառուցված եկեղեցում սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի ժամանակ տեղի կունենա 98 տարվա ընթացքում մկրտության առաջին արարողությունը:

Ինչպես ամեն տարի 2010 թվականից սկսած, Թուրքիայից և ամբողջ աշխարհից հազարավոր հայեր այդ օրն այցելելու են 10-րդ դարում կառուցված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ ամենամյա պատարագին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները եկեղեցին վերակառուցել են 2005-ից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում, այնուհետև այն վերաբացել որպես թանգարան: 2010 թվականին 95 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Խաչում պատարագ է անցկացվել: 

Այս տարի պատարագի ժամանակ՝ առավոտյան ժամը 11-ին, տեղի կունենա նաև մկրտության արարողություն: Այս մասին «Ագօս» պարբերականին հաղորդել է Վան նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուգը: Նրա խոսքով՝ այս տարի պատարագին մարդկանց ավելի մեծ հոսք է ակնկալվում: