Home / Հայաստան / «Հայաստանը որևէ մեկի դուքյանը չէ, որ կայսրության մեջ մտցնի». Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Հայաստանը որևէ մեկի դուքյանը չէ, որ կայսրության մեջ մտցնի». Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին չի զարմացնում այն լուրը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը կմտնի Մաքսային միություն, քանի որ նրա քաղաքականությունը նախկինում էլ եվրոպական արժեհամակարգին համահունչ չի եղել:

«Ինչևէ, Հայաստանը որևէ մեկի դուքյանը չէ, որ  ինչ-որ պահի մի կայսրության մեջ մտցնի»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայրիկյանը:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե նման որոշումից առաջ Հայաստանում պետք է հանրաքվե անցակցվեր, Հայրիկյանն ասել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ երկրում մեկ անգամ արդեն անցկացվել է հանրաքվե՝ ազատ անկախ Հայաստանի մասին:

«Եթե Մոսկվայում ճնշումներ են եղել, առավել ևս պետք է փակ աչքերով հրաժարվել փաստաթուղթը ստորագրելուց»,- ասել է Հայրիկյանը:

Նա ողջունում է, որ երիտասարդ քաղաքացիները այս հայտարարության մեջ վտանգ են տեսնում և փորձում են պայքար սկսել իրենց ինքնորոշման իրավունքի համար:  Ինքը՝ Հայրիկյանը, ևս մտադիր է նախաձեռնություններով հանդես գալ, սակայն դրանց մասին դեռ չի ցանկանում մամուլին հայտնել: