Home / Հայաստան / Հայաստանին կընդունեն Մաքսային միություն, որոշեցին Մինսկում

Հայաստանին կընդունեն Մաքսային միություն, որոշեցին Մինսկում

Երեկ Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում Մաքսային միության (ՄՄ) անդամներ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը համաձայնություն են տվել Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են:

Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը: