Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների առիթով eTV-ն այսօր հարցում է անցկացրել մայրաքաղաքի փողոցներում: Անցորդներից հետաքրքրվել ենք՝ ո՞րն է Վրաստանի առավելությունը Հայաստանի նկատմամբ, ինչո՞վ է Վրաստանը զիջում Հայաստանին, արդյո՞ք կարելի է վստահել վրացիներին:
Հարցման մասնակիցների մեծ մասը որպես Վրաստանի ամենակարևոր առավելություն ընդգծել են հարևան երկրի աշխարհագրական դիրքը, ծովի առկայությունը, օրենքի գերակայությունը: