Այսօր 17:00-ի սահմաններում նախատեսված Շանթ Հարությունյանի շարժման աջակիցների դիմակներով երթն ավարտվեց սկսվելուց մի քանի րոպե անց՝ տասնյակ ակտիվիստների բերման ենթարկելով:
Այն պահին, երբ երթի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, փողոցի երթևեկելի մասում պայթուցիկներ գործադրվեցին: Epress.am-ի լրագրողը չի ֆիքսել, թե կոնկրետ ով է այն նետել: Ոստիկանության վարկածի համաձայն՝ պայթուցիկները գործադրել են ակտիվիստները, վերջիններս նշել են, որ դեպքի վայրում բազմաթիվ սադրիչներ են եղել: