«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանին ԱԺ-ում կփոխարինի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը։ Թերթի փոխանցմամբ՝ Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում։ Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները «Ժողովուրդի» հետ զրույցում նշեցին, որ Դոխոլյանին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լևոն» մականունով։
Նշենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով։
«Հրապարակը» գրում է, որ Հարությունյանին հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը կանչել և տեղյակ է պահել, որ ցանկանում է նրան նշանակել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր, և ստացել է վերջինիս համաձայնությունը։ Թերթի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ ակադեմիան տեղակայվելու է ՀՀ ոստիկանության մերձակայքում գտնվող Աճառյանի անվան նախկին դպրոցի շենքում, որն արդեն իսկ վերանորոգվում, հարմարեցվում է ՀԱՊԿ «ստանդարտներին»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում