Նոյեմբերի 18-19-ին, 22-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 2-3, ցերեկը կնվազի 1-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 18-19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: