Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակի միջոցառումների ծրագիրը Հայաստանում կմեկնարկի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման պահանջող քայլերթով, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ Կանանց դեմ բռնության կանխարգելման և վերացման օրը: Երթը նախաձեռնել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի անդամ են 7 ՀԿ-ներ: Այդ օրը՝ ժամը 13:00-ին, Ուսանողական այգուց (Տերյան փողոց) կմեկնարկի քայլերթ դեպի ԱԺ, որի ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական նյութեր:
Կանանց իրավունքների համար պայքարող ՀԿ-ները շեշտում են «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման կարևորությունը: Նախագիծը երկար քննարկումներից, վերանայումներից ու շտկումներից հետո միևնույն է մերժվել է ՀՀ կառավարության կողմից:
Կառավարությունը խոստացել է, սակայն, որ օրենսդրական փաթեթից առանձին դրույթներ տեղ կգտնեն քրեական օրենսգրքում և քաղաքացիական օրենսգրքում, ինչը, ՀԿ-ների կարծիքով, հարցը չի լուծի:
Ըստ Կոալիցիայի անդամ Անուշ Խաչատրյանի՝ խորհրդանշական է, որ 16-օրյակը մեկնարկը տրվում է Կանանց իրավունքների օրը և ավարտվում Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեպտեմբերի 10-ին:
Արշավի մյուս կարևորագույն օրերն են նոյեմբերի 29-ը՝ Կին իրավապաշտպանների միջազգային օրը, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրը, դեկտեմբերի 3՝ Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը, դեկտեմբերի 6-ը՝ Մոնրեալի մասսայական ջարդերի օրը:
16-օրյա արշավի շրջանակներում Կոալիցիայի անդամ ՀԿ-ներն այլ միջոցառումներ ևս անցկացնելու են, մասնավորապես, քննարկումներ, ֆիմերի ցուցադրություններ և այլն: