Օրերս Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել, որը հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք հայաստանյան այցին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթի համաձայն, Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի օրերին։
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։ Վերջինս ասել է, թե իրականում նման բան չկա. «Եվ ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու Ձեր ասածը չեմ մեկնաբանում։ Կարծում եմ՝ նման պնդումները ծիծաղելի են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում