Home / Հայաստան / Ադրբեջանում ակցիաների ու հավաքների ժամանակ արգելվում է դիմակներ օգտագործել

Ադրբեջանում ակցիաների ու հավաքների ժամանակ արգելվում է դիմակներ օգտագործել

Ադրբեջանում նախատեսվում է փոփոխություններ մտցնել «Հավաքների ազատության մասին» օրենքում և, համապատասխանաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի Միլի մեջլիսում, նախագիծը, որը քննարկման է ներկայացվելու մի խումբ պատգամավորների առաջարկով, կապված է դիմակների ու քողարկման այլ միջոցների օգտագործման արգելքի մասին օրինագծի ամրագրման հետ:

Օրինագծի համաձայն, մի շարք արգելված հատուկ միջոցների հետ մեկտեղ,  ցանկացած տոնակատարությունների ու սգո արարողությունների, ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի ու պիկետների ժամանակ արգելվում է դիմակներ կամ քողարկման այլ միջոցներ օգտագործել:

Այս առումով, առաջարկ է ներկայացվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հատուկ հոդված ներդնելու մասին: Նախագիծը կքննարկվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում: