Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահականի մոտ կրկին բողոքում էին Սերժ Սարգսյանի դեմ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահականի մոտ կրկին բողոքում էին Սերժ Սարգսյանի դեմ

Այսօր ժամը12։00-ին Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 երթ է մեկնարկել, որի մի քանի տասնյակ մասնակիցները՝ հիմնականում կանայք, կրկին պահանջել են Սերժ Սարգսյանից դուրս գալ նախագահական նստավայրից ու պատասխանել տալ «հայ ժողովրդի այսօրվա թշվառ վիճակի համար»։

Ակցայի կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի գլխավորությամբ` երթի մասնակիցներն անցել են Աժ-ի մոտով, ողջունել կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողներին, այնուհետ շարժվել դեպի նախագահական նստավայր։ Նշենք, որ Մարգարյանն արդեն երկրորդ նման երթն է կազմակերպում։

Նստավայրի դիմացի մայթին Մարգարյանը հայտարարել է, թե իրենք նվեր են բերել Սարգսյանին, ու կոչ է արել վերջինիս դուրս գալ, ապա պայուսակից հանել է ալյումինե կաթսա ու նետել դեպի Բաղրամյան 26, սակայն պատ կազմած ոստիկանները ոտքերով պահել են այն։

katsa

«Ամեն ինչ կերար, հիմա ինչնե՞րս ես ուտելու, գող, հանցագործ, փողոցից ընտանիք ես գողանում, երեխա ես գողանում, խուժանի մեկը։ Առ էս կաստուրկեն, նվեր ենք բերել, լափի, մեկ ա չես կշտանում», – բղավել են ակցիայի մասնակցները։

Մոտ կես ժամ նախագահականի դիմացի մայթին մնալուց հետո նրանք հեռացել են, սակայն խոստացել են, որ ակցիաները շարունակական են լինելու։

ert