Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը՝ լրագրողին․ «Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»

ՀՀԿ-ական պատգամավորը՝ լրագրողին․ «Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ընթացքում միջադեպ գրանցվեց միջանցքում: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ լրագրողները մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին` հարցեր տալու:
 
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը հարցրեց. «Պարո'ն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում «դավաճան ՀՀԿ-ականների» մասին հարցադրմանը» (Նման բան նիստի ժամանակ ասել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը):
 
Կարեն Կարապետյանը խլեց լրագրողի միկրոֆոնը` ասելով. «Ես հարցազրույց չեմ տալիս: Ոչ մի հարց, ասեցի: Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»:

Լուսանկարը` armenialiberty.org