հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԲՀԿ-ն բողոքում էր Ազատության հրապարակում, Գագիկ Ծառուկյանը դիմավորում էր Սերժ Սարգսյանին

ԲՀԿ-ն բողոքում էր Ազատության հրապարակում, Գագիկ Ծառուկյանը դիմավորում էր Սերժ Սարգսյանին

Շաբաթ օրը նույն ժամին, երբ ԲՀԿ-ն Ազատության հրապարակում բացականչում էր, որ «այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները՝ ռեկետ անելու» (մասնակցում էր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային – խմբ․), «Զվարթնոց» օդանավակայանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արձակուրդից վերադարձող Սերժ Սարգսյանի դիմավորողների թվում էր, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի»՝ Սերժ Սարգսյանի մուտքը հայոց հողի վրա», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում